koriz (live session) - sevagir lyrics
հաճախ ենք սխալվում, անկախ հույսից սառցե
որ արագ ա հալվում, կախված մյուսից հարցեր
երբ ներսդ փոթորիկ ա, կոլորիտ ա քեզ թվացյալ
երբ ներկադ դառնում ա անշուք անցյալ։
շքեղ քիմիա, բբերդ կոպերիցդ լայն
շուրջդ մարդիկ են ու տաք տեղից ա նրանց ձայնը
ծառերն էլ արմատացել են մեջքիդ վրա
քնել ու արթնացել ես ձախ ձեռքիդ վրա։
դու կտեսնես գույներ
երբ օգտագործես թույներ
ու կկարծես, որ գտել ես ինչ քեզ պետք էր, հետո
կսեղմվես ուժեղ, միտքդ կփորձես բուժել
արդարացնելով, որ դա քեզ շատ պետք էր
ինձ փորձը ցույց չի տալիս, ոչ մի բան
մի ասա, թող գնա՜մ
թթվում ա օրգանիզմս նրանից, որ
մեջս ա քո նման մի գրա ՜մ…
ինձ արթնանալ ա պետք, խորը քնից երկա՜ր
խնձորը ու՞մ ա պետք, ներսից փթած՝ ներկած
գոռա ինձ վե՛ր կաց, որովհետև ես երազում
տեսել եմ ապագաս, անտանելի ներկաս։
ուղիղ 10։10 քո մասին իմաց կտաս
ու կլսես ձայներն իմ հիվանդ ալիքների
տաք գլուխս կորցրած քո կարիքներից
համապատասխան սխալ ակնկալիքներիդ։
ժամանակը հակադարձ ա ազդում
ենթադրություն չի դա, գործողություններդ են փաստում
որ վերջացել ա, մեջն անցել են պտուղի կրծող որդեր
որ կորցրել են հազարներ ձայներ ու կոկորդներ։
Random Song Lyrics :
- throw it up - playboi carti lyrics
- valentine kid - triple one lyrics
- trap - achille lauro lyrics
- all i ever wanted - aquilo lyrics
- i think i peaked in 2015 - snh lyrics
- phosphenes - casey (uk) lyrics
- super ghost kamikaze attack - shinigami lyrics
- last words - carnifex lyrics
- send to robin immediately - robyn lyrics
- still love you - chad l. lyrics