
մոխրաման (ash tray) - kavitch lyrics
մոխրամանի պես լցվում ա սիրտս
ձեռի հետ ինչ որ բան այրելով
ու ծխի մեջ խորտակվող մարմինդ
կանչում ա ինձ իր մոտ
անցած տարվա վիրավորանքները
շորի փոխարեն հագած
ու չնայած որ փակ էին դռները
քո համար իրանք միշտ են բաց
կամաց ներս արի
որ անցյալս չզարթնի
գինին ասեց իրանը
ու լռեցին բոլորը ներկաներից
չդիմացավ առողջ մտածելակերպը
կանգնեց տեղից, դուրս եկավ տնից
օր օրի աճում են վարձերը
երջանիկ օրերի
դարակներում չարտահայտված ու կուտակված զգացմունքների հետ
ապրում ես դու ու դեռ կապրես քանի ապրում եմ ես
մոխրամանի պես լցվում ա սիրտս
համակերպված ու անտարբեր
դարակներում ապրում ես դու
ու դեռ երկար կապրես
ատրճանակի պես պատրաստ եմ ես
սակայն 5 շերտ փոշու տակ եմ
սպիտակ հետքերը
ողջունում են նյարդերս
տոնելով զարկերակիս հարվածները
ուղեղիցս սլացող տիեզերք
իմ մտքերը, նռնակները
հոգիս բաց է ու մերկ
լցված մոխրամանը
սպասում ա որ իրան դատարկեն:
Random Song Lyrics :
- domani - murphy (obe) lyrics
- wojna lemurów - donguralesko lyrics
- les plumes - trinityaile lyrics
- crowded - sarah juers lyrics
- wir sind united - mitch keller lyrics
- cinta teragung - mestica lyrics
- my new celebrity is you - blossom dearie lyrics
- образы (images) - heliodor lyrics
- healthy food - min su lyrics
- dreams - pinky and clementine lyrics