
bingyol - lusik koshyan lyrics
Loading...
երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
քնար դառան աղբյուրները բինգյոլի.
շարվեշարան անցան զուգված ուղտերը,
ցարս էլ գնաց յայլաները բրնգյոլի։
անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,
քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
սև աչքերով էն եղնիկին բինգյոլի։
պա’ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի,
ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
դեռ չտեսած յարիս,— սիրտս չի բացվի,
ի’նձ ինչ, ավա’ղ, բլբուլները բինգյոլի։
մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ.
քույրիկ, ասա, ո՜րն է ճամփան բինգյոլի։
Random Song Lyrics :
- halo - rotterdam lyrics
- peace of mind - willis lyrics
- fill err - pyanix lyrics
- red nicht - cassy lyrics
- 35 - overseas lyrics
- captain and the purple lady - subculture sage lyrics
- pop up (look alive remix) - tev szevi lyrics
- broken - bright city lyrics
- kamera - ciurivankopson lyrics
- gelaty - sodaboi lyrics