
մեզ ոչինչ չի հաղթի (mez vochinch chi haghti) - sevak amroyan lyrics
[սրբուկ]
դեռ լույս չբացված
խուլ որոտաց մեր պարզ երկինքը
հենց այդ ժամ էլ բռունցք դարձան մեր
մայր հողի քաջ որդիքը:
[արթուր խաչենզ]
մեկ սիրտ երկու զարկ
մեկ երազանք, որ ամենքինս է
միշտ առաջ, առանց նահանջ
պահպանիր աստված տունը մեր նախնյաց:
[իվետա մուկուչյան]
քեզ ոչինչ չի հաղթի
ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի
ուժը քո բազկի, մեր աղոթքների
կավետի հաղթանակ հային:
[կրկներգ. սրբուկ, արթուր խաչենզ, իվետա մուկուչյան]
մեզ ոչինչ չի հաղթի
չենք լինի էլ ճամփորդը դեր զորի
մեր արդար կռվի, մեր ճակատագրի
հույսն ես զինվոր, քաջարի:
[սոնա ռուբենյան]
քեզ չի վախեցրել
ու չի խոցել ոչ մի թուրք ցեղ
[սեւակ խանագյան]
հողն ու ջուրդ, խաչն ու սուրդ
քեզ դարձրին ավելի զորեղ:
[սեւակ ամրոյան]
քո կամքը ամուր
տունդ կանգուն է լեռներիդ պես
հայ զինվոր, փառքը քեզ
քո կողքին ենք մենք, ախպերս ու ես:
[կրկներգ. սոնա ռուբենյան, սեւակ ամրոյան]
քեզ ոչինչ չի հաղթի
ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի
ուժը քո բազկի, մեր աղոթքների
կավետի հաղթանակ հային:
մեզ ոչինչ չի հաղթի
չենք լինի էլ ճամփորդը դեր զորի
մեր արդար կռվի, մեր ճակատագրի
հույսն ես զինվոր, քաջարի:
[գոռ սույանգ]
լաց ու արցունք մերժենք հավետ
ու թող կորչի խավարն անհետ
ազգ ու բանակ դարձել ենք մեկ
մենք կարող ենք, կհաղթենք:
[կրկներգ. բոլորը]
քեզ ոչինչ չի հաղթի
ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի
ուժը քո բազկի, մեր աղոթքների
կավետի հաղթանակ հային:
մեզ ոչինչ չի հաղթի
չենք լինի էլ ճամփորդը դեր զորի
մեր արդար կռվի, մեր ճակատագրի
հույսն ես զինվոր, քաջարի:
[սոնա ռուբենյան]
հայ զինվոր, տուն արի…
Random Song Lyrics :
- straight outta pittsburgh - dje202 lyrics
- drunk in my pumas - andre mahogany lyrics
- рифмы белые (rhymes is white) - сява (syava) lyrics
- andy warhol - giorgieness lyrics
- summertime - dejected deity lyrics
- invitation - aha gazelle lyrics
- kathleen - photo ops lyrics
- rapasteroid - errdeka lyrics
- king kutt - kutt calhoun lyrics
- moving - the kid laroi. lyrics