
կգա մի օր (kga mi or) - sirusho lyrics
հիշողություն…
հոգու արյունն է, որ անտես երակներով
հոսում է լուռ պատկերներով
գիշերվա մեջ անդորրն է կեղծ ու հորինված
ու ես նորից մենակ կանգնած:
կա արև, բայց մի դար խավար է
կա անձրև, բայց արյամբ վարար է
կգա մի օր
չի լինի ծիծաղի մեջ ցավը
ետ կգա երջանիկ մարդու համբավը
կգա մի օր
իմ տառերն են ջնջել, որ մոռանամ խոսել ես
ու գետերի հունը փոխել, որ ցավի մեջ հոսեմ ես
բայց իմ խաչն ու գիրն իմ ճակատագիրն են
անապատ հաղթահարած է իմ հոգին:
ով գիտի, թե նորից չի կրկնվի ոճիրը
թե այսօր չհնչի սպասված դատավճիռը:
չի փոխում իր կազմը վեճն ու պատերազմը
լուսավոր հոգին է ճեղքելու խավար:
կա արև, բայց մի դար խավար է
կա անձրև, բայց արյամբ վարար է
կգա մի օր
չի լինի ծիծաղի մեջ ցավը
ետ կգա երջանիկ մարդու համբավը
կգա մի օր
օրհնյալ է երկինքը մեր
օրհնյալ է հողը մեր
Random Song Lyrics :
- the healing - eppic lyrics
- dfa - trademark da skydiver & young roddy lyrics
- conversations - lauren sanderson lyrics
- substance - zoan lyrics
- raised by wolves - fortes lyrics
- safety net - baggage lyrics
- the queen is dead - stories through storms lyrics
- footloose - the janedear girls lyrics
- el inmenso - la máquina camaleón lyrics
- tuyo - romeo santos lyrics