lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu sareri kami – anoush hngyak

Loading...

սարերի քամի, որտեղի՞ց ես գալիս
եվ ո՞ւր ես շտապում,
անհանգիստ ու տխուր

իմ սարերի քամի:

սարերի քամին ինչ-որ բան շշնջում
ու կորչում է հեռվում,
անհանգիստ ու տխուր
իմ սարերի քամին:

ես գալիս եմ շատ հեռուներից
ավերակ դարձած քո հայրենիքից,
որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին,
որոնց դուք թողել եք գետի այն ափին:

սպասիր, քամի, և ի՛նձ լսիր, թե ինչ կասեմ,
քիչ հանդարտվիր և ի՛նձ լսիր, թե ինչ կասեմ,
որ տանես խոսքերս դու այն լեռներին,
որոնց մենք թողել ենք գետի այն ափին:

քանի մեր վանքերում կնքում են մանուկներ՝
արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,
քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,
կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին:
ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,
մեզ սպասող լեռներ:

lirik lagu lainnya :

YANG LAGI NGE-TRENDS...

Loading...