
գուցե՜ չկանք - the deenjes lyrics
քույր
գուցե չկանք
գուցե մեկը, ով
երազել է մեզ անլույս գիշերով …
թվում էր հոգուս
թե երկուսն ենք մենք
բայց նայիր հիմա * դարձել ենք երեք…
բայց նայիր հիմա * դարձել ենք երեք…
երկուսս էլ հիմա
կանչում ենք նրան
փնտրելով կորած ուղիները տան:
կամուրջներ չկան
իսկ գետը վարար…
փնտրելով նրան՝ փնտրում ենք իրար…
փնտրելով նրան՝ փնտրում ենք իրար…
փնտրելով նրան՝ փնտրում ենք իրար…
եւ երբ նայեցիր աչքերով մեռած
տրտում, հոգևար, կծկտված հոգուս*
հասկացա հանկարծ, որ թե մութ, թե լույս`
երկուսն էլ չկան, երկուսն էլ * երազ…
ոչ մութ կար, ո՛չ լույս, ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
մշուշում միայն, մեր հոգու վրա
թևերն էր փռել մի անտես թռչուն
ու դողում էին թևերը նրա…
թևերը նրա…
թևերը նրա…
թևերը նրա…
քույր
գուցե չկանք
գուցե մեկը, ով
երազել է մեզ անլույս գիշերով
lyrics by yeghishe charents
Random Song Lyrics :
- the cat came back... cat's perspective - marc gunn lyrics
- aッ!!!!! - aぇ! group lyrics
- seni bana yar etmezler - hopera lyrics
- red line - angerme lyrics
- босоножки (sandals) - скептический (skepticheskiy) lyrics
- gak mau - tiket lyrics
- california - shitxjunkie lyrics
- through the wire (vocal - btb version) - kanye west lyrics
- today today - cowboys international lyrics
- plattpfirsich - bush.ida lyrics