lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu cigan – misho

Loading...

[տուն 1]
ինքս ինձ եմ բարև ասում, ու զարթնում եմ
չրթում եմ բառեր վատ մարսողություն ա
ինձ պետք են դարեր, միտքս ավարտեմ կամ թարգեմ
երբ կորի գոնե լսողությունս:
հիմա ես հպարտ ինչ որ քաղաքացի
միշտ էլ էդ էինք բնավ, հիմա ճառ ա բացի
էն փաստից, որ կտրել ենք խոշոր մոլախոտ
արմատները թողած աճելու են այցի գան
ես ինձ այցի գամ
դե գնա թրաշվի, քեզ կարգի բեր
կանչել են լկտի փարթիներ
օրը նոր ա սկսել, չնայած տենց վեցոտ ա
հն կյանքս գնանք անիծենք լյարդի հետ
վերջացավ դե սկսանք նոր արկածասերիալ
մաշնեն շպրտել ենք, քայլում ենք սարյան
լիքը ռուս կա, կալյան գոռալով հարմարվել են
մերոնք են զանգում, որ ասեն սաղ արվել ա:

[կրկներգ]
հիմա ոնց որ ցիգան մի տեղից մյուս
ինչ որ մի բան, ինձ տնից հանում ա դուս
թալանում ա անխնա, ինչ ես կյանքը պահել ա
կարող ա չտա, բայց կայֆը դա էլ ա հիմա:
հիմա ոնց որ ցիգան մի տեղից մյուս
ինչ որ մի բան, ինձ տնից հանում ա դուս
թալանում ա անխնա, ինչ ես կյանքը պահել ա
կարող ա չտա, բայց կայֆը դա էլ ա հիմա:
[տուն 2]
տարել ա վաղուց մեզ, անկուշտ ենք դառե
ովքեր խանգարում են, իրանց հուշտ ենք արե
գնալով հասունացե, մնացել են գժերը
ով գիժ չի տխուր ա, տխուրն էլ լացել ա:
մի քիչ ձանձրացել ա ստե, հելանք ուրիշ տե
ապէ էս քաղաքում գնալու տեղ կա միշտ
արգիշտին լավ գիտեր, որ հիմնում ա մի տե
որդե մեր նմանները ստեղծելու են հիմքեր:
ու տենց ապագոռգոռ գոռալով հելանք դուս, պլյուս
պլյուսն էլ մոտիկ ա, քայլենք տենց հերթով
ի՞նչ բարլուս, մեր նամուսը էսօր մեզ լքել ա
ով քննադատի մեզ, ուրեմն թքել ա:
տենց վերջը էղանք մի քանի վայրերում
մինչև մերը գտանք, որդե ֆուլ վայելում ինչը պետք էր
հետո էլ հիշելը դժվար ա
կարող ա գժվել ենք, կարող ա գիժ դար ա

[կրկներգ]
հիմա ոնց որ ցիգան մի տեղից մյուս
ինչ որ մի բան, ինձ տնից հանում ա դուս
թալանում ենք անխնա, ինչ ես կյանքը պահել ա
կարողա չտա մեզ, բայց կայֆը դա էլ ա հիմա:
հիմա ոնց որ ցիգան մի տեղից մյուս
ինչ որ մի բան, ինձ տնից հանում ա դուս
թալանում ենք անխնա, ինչ ես կյանքը պահել ա
կարողա չտա մեզ, բայց կայֆը դա էլ ա հիմա:
հիմա ոնց որ ցիգան մի տեղից մյուս
ինչ որ մի բան, ինձ տնից հանում ա դուս
թալանում ենք անխնա, ինչ ես կյանքը պահել ա
կարողա չտա մեզ, բայց կայֆը դա էլ ա հիմա:
հիմա ոնց որ ցիգան մի տեղից մյուս

lirik lagu lainnya :

YANG LAGI NGE-TRENDS...

Loading...