lirik lagu հայաստանը (hayastane) – serj tankian
[verse 1]
հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում
խորովածի կրակի շուրջ, ընկերներն են բոլորվում
հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք
ուր շողում են խաղողի մեջ գինիները անապակ
հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի
չոր լավաշով լի մառան է, զնգուն զանգ է զնդանի։
[hook]
արագած, գրիգոր, արարատ ու սևան
անահիտ, նաիրա, զարուհի ու շուշան
հայաստան, ուրարտու, շուբրիա, արմենիա
արատտա, նաիրի, մեծ հայք, կիլիկիա։
[verse 2]
հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել
զուռնա*դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր
հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական
ուր տենչում ես, երբ պարտված ես, երբ կամ հերոս հաղթական
հայաստանը ժողովուրդ է, ընտանիք է աղմկոտ
քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ
հայաստանը թումանյան է, թամանյան է, կոմիտաս
արամ մանուկյան, սարյան է, համբարձումյան է, մինաս
հայաստանը տիգրան մեծ է, սուրբ մաշտոց է ու նարեկ
պապ թագավոր, ձենով օհան, խորենացի, դավիթ բեկ։
[hook]
արագած, գրիգոր, արարատ ու սևան
անահիտ, նաիրա, զարուհի ու շուշան
հայաստան, ուրարտու, շուբրիա, արմենիա
արատտա, նաիրի, մեծ հայք ու կիլիկիա։
[outro]
հայաստանը նորավանք է, գանձասար է, աղթամար
ֆիդայի մահապարտներ, որ ընկան երկրի համար։
հայաստանը երևան է, արտաշատ, դվին, անի
հայաստանը պատմություն է, ոչ սկիզբ, ոչ վերջ ունի։
lirik lagu lainnya :
- kumpulan lirik lagu justine uk › lirik lagu back to boulder – justine (uk)
- kumpulan lirik lagu reeze cash › lirik lagu real life :update – reeze cash
- kumpulan lirik lagu sprence › lirik lagu quietude – sprence
- kumpulan lirik lagu luxsuii › lirik lagu #omw!! – luxsuii
- kumpulan lirik lagu bloody dead and sexy › lirik lagu fingers – bloody dead and sexy
- kumpulan lirik lagu ivan the parazol › lirik lagu akkor gyere – ivan & the parazol
- kumpulan lirik lagu 杉本琢弥 takuya sugimoto › lirik lagu おにぎり (onigiri) – 杉本琢弥 (takuya sugimoto)
- kumpulan lirik lagu adrian dzvuke tasman keith › lirik lagu new look – adrian dzvuke & tasman keith
- kumpulan lirik lagu nic thirteen › lirik lagu would you call it love? – nic thirteen
- kumpulan lirik lagu greggio › lirik lagu halley – greggio